Բաժիններ՝

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին շրջաններում՝ կարկուտ, օդի ջերմաստիճանը կնվազի

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` առաջիկա օրերին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Երևանում հունիսի  8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Մարզերում հունիսի 8-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս