«Կներեք էլի, բայց ամեն ինչին չափ կա, ոչ մի բանը պատմություն սարքեցիք բոլորդ ակտիվ հարցերով: Մի հատ եկեք ավելի խորքային նայենք` արդյոք սա էն թեման ա, որ իմ վրա պետք է այսքան կենտրոնանալ»,- ասաց Պետրոսյանը:
Հունվարի 22-ին, 23-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվար ի23-ի օրվա երկրորդ կեսին, և հունվարի 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով։
Այսօր Լոնդոնում ներկայացվել են 2006թ. նոյեմբերի 23-ին մահացած ռուս սպա, Պետանվտանգության փոխգնդապետ (1988—1999), ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ), այնուհետ ՌԴ Դաշնային հակահետախուզական ծառայության և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի աղմկահարույց գործով դատական հետաքննության արդյունքները, հայտնում է The Guardian-ը:
Ստրասբուրգում հենց նոր ավարտվեց ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքում ընդունվեց եզրափակիչ հայտարարություն: Այն ամբողջական տարբերակով կտարածվի ԱԺ աշխատակազմի կողմից քիչ անց:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին շնորհավորել է երկրի ժողովրդին միջուկային բարդ բանակցություններում տարած հաղթանակի կապակցությամբ, որը ավարտվել է Արևմուտքի հետ համաձայնագրի կնքմամբ:
Վերջին օրերին մամուլն ակտիվ քննարկում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի տեղափոխության լուրերը:
West Texas Intermediate (WTI) նավթի գինը նվազել է՝ հասնելով 2003թ. մայիսի նվազագույնին, ինչի հետևանքով ԱՄՆ-ում նավթն արժե կրկնակի էժան, քան կաթը, հայտնում է Bloomberg-ը:
«Գազպրոմ» ընկերությունը համաձայնագիր է ստորագրել South Stream Transport B.V.-ի հետ կոնֆիդենցիալության մասին՝ Ռուսատանից Թուրքիա Սև ծովի հատակով գազատարի շինարարության նախագծի իրականացման համար: Այս մասին ասվում է «Գազպրոմի» նյութերում, տեղեկացնում է TASS-ը:
«Երբ որոշ մարդիկ ասում են, որ պետք է քրիստոնյաներին ու հատկապես հայերին վտարել, մենք կհիասթափեցնենք նրանց, քանի որ հայերը միշտ կապրեն թե´ Երուսաղեմում, թե´ Ռամալլայում, թե´ Բեթղեհեմում: Քրիստոնյաները միշտ եղել են այս հողի աղը ու կմնան իրենց հողում ու երկրում: Նրանք, ովքեր ցանկանում են, որ նրանք այստեղից գնան, թող իրենք գնան»:
«Այս պարագայում կոլապսային մի երևույթ է տիրում, որի մասին, ըստ էության, չեն էլ ուզում թաքցնել մինչև անգամ Ռուսաստանի իշխանությունները: ՀՀ-ի ունեցած կապերը Ռուսաստանի հետ 85 տոկոս են կազմում, եթե Ռուսաստանում ոչ ցանկալի, խոցելի վիճակ է, ըստ էության, այդ նույնի հետ պրոյեկտվում է նաև ՀՀ-ն: Հայաստանի իշխանություններն ու «դրամային» իշխանությունը՝ ԿԲ-ն, կարծես թե ամեն դեպքում պահպանում են հայկական արժույթի հավասարակշռությունը»:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հունվարի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում Արաքսյա Դանիելյանի մահվան դեպքի առթիվ։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի /ԵԽԽՎ/ ձմեռային նստաշրջանի նախաշեմին, որի ժամանակ նախատեսվում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու բանաձևերի քննարկումներ, ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունները դիմում են հղել ԵԽԽՎ անդամներին։
Երկարաժամկետ կապիտալ տրամադրելով՝ IFC-ն նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանի բանկային ոլորտի կայունությունը և օժանդակել Ամերիաբանկի՝ իր արժեքավոր գործընկերոջ ռազմավարական նպատակների իրագործմանը:
Հունվարի 21-ին, ժամը 08.39-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի մանկապարտեզից ծուխ է նկատվում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
«Իրանը հզոր երկիր է, տնտեսական կապերի կտրվածքով որևէ խնդիր չունի, որ Հայաստանը գոնե կողքից օգտվի այդ զարգացումներից։ Այս օահին բազմաթիվ երկրներ, բացահայտ կամ ծածուկ, ունեն ցանկություն՝ համագործակցելու Իրանի հետ, որովհետև հնարավորությունները մեծ են ու կայուն երկիր է»:
Մակեդոնիայի իշխանությունները հայտարարել են Հունաստանի հետ սահմանը ներգաղթյալների համար փակելու մասին, որտեղ արդեն հավաքվել է գրեթե 600 մարդ, հայտնում է korrespondent.net-ը:
Լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին գազի գնի նվազեցման շուրջ ընթացող բանակցություններին ու դրանց արդյունքներին, նախարարը խուսափում էր պատասխանել՝ նշելով, որ բանակցային փուլի ավարտից հետո կպատասխանի այդ հարցերին:
H1N1 վիրուսի հետևանքով առաջացած բարդություններից Զուգդիդի քաղաքի (Արևմտյան Վրաստան) հիվանդանոցում մահացել է 68-ամյա մի տղամարդ, «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկողության ու հասարակական առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, գրում է Sputnik-ը:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան ընդլայնել է Աֆղանստանում ամերիկյան զորքերի լիազորությունները՝ ներկայում նրանք կարող են ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի զինյալներին: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում կատարելով ռազմական գերատեսչությունում իր բարձրաստիճան աղբյուրներին:
Սկսե՛ք տարին նոր մարտահրավերներով։ «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը հրավիրում է 50 մշակութային առաջնորդների Արևելյան գործընկերության 6 երկրներից՝ միանալու մշակութային առաջնորդության ծրագրին։
Արդարության դեմ չմեղանչելու համար պարոն Ծատուրյանն այնուամենայնիվ նշեց, որ սա կատակ էր՝ թեթևացնելու ասուլիսի ընթացքում ստեղծված ծանր մթնոլորտը, բայց այստեղ է, երևի, որ ակամա միտքդ է գալիս ժողովրդական հայտնի խոսքն այն մասին, որ ցանկացած կատակի ուղիղ կեսը լուրջ է…
Բնակչության շրջանում ամենապահանջված վարկերն են կանխիկով տրամադրվող U-Cash վարկերը և տեխնիկայի ձեռքբերման համար տրամադրվող վարկերը: Այսօր «Յունիբանկն» ունի սպասարկման լայն ցանց, որը ևս առավելություն է հարմարավետ սպասարկում ապահովելու համար:
Հունվարի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ, հայտնում է APA-ն:
Քվեարկության պաշտոնական արդյունքները այս անգամ էլ արձանագրեցին այն, ինչ արձանագրել են Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր համապետական ընտրությունները։ Գործող իշխանությունը հաղթանակ է տարել։
Ղարաբաղյան կողմը միշտ էլ պատրաստակամ է եղել միջազգային կառույցների հետ համագործակցության հարցերում, սակայն մենք անընդունելի ենք համարում միակողմանի եւ կանխակալ զեկույցներն ու դրանցում տեղ գտած ձեւակերպումները:
Ռուսական ռուբլին արագացրել է նվազումը: Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքն այսօր, նավթի գնանկման պայմաններում, բարձրանալով հաղթահարել է 84 ռուբլու շեմը, հայտնում է RIA Novosti-ն:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով: