Սթիվ Ջոբսի հին սանդալներն աճուրդով վաճառվել են գրեթե 3000 դոլարով
ԱՄՆ-ում 2,75 հազար դոլարով աճուրդով վաճառվել են Apple ընկերության հանգուցյալ հիմնադիր Սթիվ Ջոբսի հին սանդալները: Այդ մասին տեղեկացնում է Heritage Auctions կայքը:
Այդ սանդալները Սթիվ Ջոբսը հագել Է 1980-ական թվականներին՝ մոտավորապես NeXT Inc. համակարգչային ընկերությունը հիմնելու ժամանակ: Աճուդի հաղթողի անունը չի հրապարակվում:
Apple-ի հիմնադրին պատկանող եւս մի քանի իրեր, ներառյալ տոլստովկան, ձեռքի ժամացույցը եւ գրիչը, աճուրդին բերել են 3,4 հազար դոլար:
Ինչպես հաղորդել Է Cult of Mac պորտալը, լոտերն աճուրդի հանած Սթիվի ծանոթը՝ խոհարար Մարկ Շեֆը, այդ իրերն հավաքում էր, երբ Ջոբսը դեն Էր նետում դրանք, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Լուսանկարը`AP