Թեհրանը ծրագրում է պատժամիջոցները չեղյալ հայտարարելուց հետո ծովային ուղի բացել դեպի Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների նավահանգիստներ, որոնք կառնչվեն իրանական նավագնացության ընկերություններին, հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է «խուլիգանի» հետ: Այս մասին հայտնում է «Էխո Մոսկվին»:
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 16-ին, ժամը 16.00-ին, Լանջիկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Արայիկ Հ.-ն:
Հունվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին:
Հունվարի 18-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ խորհրդի անդամները և վարչությունների պետերը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Պանկիսի կիրճի երկու բնակիչներ՝ Ռամզան Փարեուլիձեն ու Մուհմադ Թուրքոշվիլին, որոնք Սիրիայում կռվում էին ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման շարքերում, սպանվել են Սիրիայում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Երկու օր առաջ մահացել է Հալեպի հնագույն հյուրանոցներից մեկի՝ «Բարոնի» սեփականատերը՝ Արմեն Մազլումյանը:
Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ինտերը» ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ (1:1), «Յուվենթուսը» ջախջախեց «Ուդինեզեին» (4:0), իսկ «Միլանը» հաղթեց «Ֆիորենտինային» (2:0):
Ռոք երաժիշտ Գարիկ Սուկաչովի մոտ գլխուղեղի այտուց է ախտորոշվել, հայտնում է LifeNews-ը: Գործակալության տվյալով՝ ներկայում երգչի վիճակը նորմալացել է, կյանքին ուղղված սպառնալիքը՝ նվազել:
Դամասկոսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու Անվտանգության խորհրդին ուղերձ է հղել՝ Թուրքիային մեղադրելով Սիրիայի սահմանների շարունակական խախտման մեջ
Հունվարի 16-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջի մոտ՝ թունելում, զենք է թողել:
ՀՀ գլխավոր դատախազ գևորգ Կոստանյանի հրամանով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Մհերի Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն:
«Մենք ադեկվատ դիվանագիտություն չունենք: Ի՞նչ է նշանակում դիվանագիտություն Ստրասբուրգում: Ցավոք սրտի, մեր իշխանություններն ու պատվիրակությունները չեն հասկանում, որ պետք չէ գնալ այնտեղ և «քլնգել» Ադրբեջանի իշխանություններին, իրենց պրիմիտիվ պրոպագանդայով պատասխանել Ադրբեջանի պրոպագանդային»:
Գործարար Լևոն Հայրապետյանն այսօր Մոսկվայի Զամոսկվորեցկու դատարանում կայացած դատական նիստի ժամանակ հերքել է իր առչությունը Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլարի հափշտակմանը, հայտնում է RIA Novosti-ն:
Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Չելսին» ոչ-ոքի խաղաց «Էվերթոնի» հետ (3:3), «Լիվերպուլը» պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» (0:1), իսկ «Արսենալը» ոչ-ոքի խաղաց «Սթոք Սիթիի» հետ (0:0):
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի պատժամիջոցներն իր քաղաքացիների ու ընկերությունների նկատմամբ, որոնք սահմանվել են Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանով երկրում արտակարգ տնտեսական դրություն է հայտարարվել, հայտնում է AP-ն:
Հունվարի 19-20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասյօրվա ասուլիսին հաստատեց այն տեղեկությունը, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վատառողջ է. «Լևոն Տեր-Պետրոսյանը վատառողջ է, պրոբլեմը լուրջ է, բայց բուժելի: Համապատասխան բժիշկներ գտնված են, որ զբաղվում են դրանով և վստահ եմ՝ ամեն ինչ լավ կլինի»:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հարձակման հետևանքով սպանվել է 3 թուրք ոստիկան, հայտնում է Anadolu գործակալությունը:
Գրիպի և սուր շնչառական վարակների դեպքերի ակտիվացման օրերին հիվանդանոցային ծառայության մասնագետների ուժերն առավել կենտրոնացած են ուշ դիմելիության և ուղեկցող հիվանդություններով պայմանավորված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների բուժման վարման ուղղությամբ։
Փարիզի Օրսե թանգարանում կալանավորել են հրապարակավ մերկացող սկանդալային նկարիչ Դեբորա դե Ռոբերտիսին, հայտնում է LifeNews-ը:
Երիտասարդ գյուտարար, ռոբոտների հեղինակ Լևոն Ասատրյանը 17 տարեկան է, ուսանող, սովորում է ՀԱՊՀ Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում։ Աշխատում է Երևանի կապի և հեռահաղորդակցման գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես «LabView» ծրագրավորող։
Ռուսական պատվիրակությունը բաց կթողնի ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանը: Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
Հունվարի 19-ի գիշերը Մոսկվայում սպասվում է եղանակային պայմանների վատացում, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով շրջանի հիդրոմետբյուրոյին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօրվա ասուլիսին նշեց, որ հանրաքվեից հետո Սերժ Սարգսյանը թուլացած է: Ըստ նրա՝ մինչ հանրաքվեի ձեռնակումը Սերժ Սարգսյանը կանգնած էր ընտրության առջև. պահպանելով գործող Սահմանադրությունը՝ իշխանությունը կորցնել և անցում կատարել պառլամենտական համակարգին, պահպանել իշխանությունը, բայց ավելի թուլացած:
ԱՄՆ-ը կշարունակի պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, եթե երկիրը շարունակի կյանքի կոչել իր հրթիռային ծրագիրը, հայտնում է LifeNews-ը: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Այսպես կոչված՝ «բանդայի գործի» շրջանակներում, տեղի ունեցած ձերբակալությունները, հիմնականում ուղղված են, ինչպես ընդդիմադիր քաղաքական ուժերին, այնպես էլ ներկայիս իշխանությունների վարած սխալ կամ ազգադավ քաղաքականության դեմ ըմբոստացող ազատամարտիկներին:
Թուրքիան, Ադրբեջան ու Ղրղըզստանը անցկացնում են համատեղ զինված ուժերի կատարելագործման աշխատանքներ: Այս մասին Trend-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը: