Samsung-ը ներկայացրել է S7 շարքի սմարթֆոնները
Samsung ընկերությունը Բարսելոնի Mobile World Congress ցուցահանդեսում կազմակերպել է իր Galaxy S7 եւ Galaxy S7 Edge նոր սմարթֆոնների շնորհանդեսը: Իր նոր սարքերում Samsung-ը պահպանել է մի շարք գծեր: Դրանց թվում են մետաղե եւ ապակյա պատյանը, պաշտպանությունը ջուրն ընկնելիս: S7 ընտանիքը կաշխատի Android Marshmallow-ի վերջին տարբերակով:
5,1 դյույմ անկյունագծով դիսփլեյն ունի 1440 առ 2560 փիքսել լուծաչափ: Կախված վաճառքի երկրից՝ ներքին հիշողությունը կպարունակի 32 կամ 64 գիգաբայթ տեղեկատվություն: Բացի դրանից, կա MicroSD հիշողության քարտերի միջոցով այն մինչեւ 200 գիգաբայթ ընդլայնելու հնարավորություն:
12 մեգափիքսելանոց խցիկը գրեթե դուրս չի գալիս պատյանի մակերեւույթ:
Մարտկոցի ծավալը մեծացել է մինչեւ 3000 մԱժ՝ նախորդ սերնդի 2550 մԱժ-ի համեմատությամբ:
Սմարթֆոնները մատչելի կլիեն երկու գույնով՝ «սեւ օնիքս» եւ «ոսկեգույն պլատինային»:
Նոր սմարթֆոնները վաճառքի կհանվեն մարտի 11-ին: Նախապատվերը մատչելի է փետրվարի 23-ից:
Բարսելոնում նաեւ ներկայացվել է Gear VR սաղավարտը, որն աշխատում է S7 շարքի երկու սմարթֆոնների հետ: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: