Բաժիններ՝

Facebook-ն ստեղծում է սոցիալական վիրտուալ իրականություն

Facebook-ի ներկայացուցիչները մտադրություն են հայտնել ստեղծել սոցիալական վիրտուալ իրականություն: Տվյալ հարցի ուսումնասիրման հատուկ բաժանմունքն արդեն բացվել է, ինչի մասին նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, որը տեղադրված է ընկերության կայքում:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նոր թիմը կփորձարկի վիրտուալ իրականության արդեն գոյություն ունեցող տեխնոլոգիաները, որոնք ստեղծվել են ցանցային շփման արդյունքում:

Հայտնի է նաև, որ կշարունակվի համագործակցությունը Facebook-ի ծրագրավորողների ու  Oculus Rift սաղավարտն ստեղծողների միջև:
Պաշտոնական հաղորդագրության մեջ հրապարակված մի շարք թվերը վկայում են, որ Samsung – Gear VR-ի նմանատիպ տեխնոլոգիան այսօրվա դրությամբ մեծ պահանջարկ ունի:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ ընկերության տվյալների, հարթակի համար, որը հայտնվել է 2015թ. նոյեմբերին, ներկայում հասանելի է մոտ 200 խաղ ու հավելված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29