Բաժիններ՝

«Մենք Գվարդիոլայի հետ շատ ընդհանուր բան ունենք, չնայած ես երբեք չեմպիոն չեմ եղել». Մասիմիլիանո Ալլեգրի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիայի» դեմ խաղի նախօրեին իր կարծիքն է հայտնել մյունխենցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին:

«Ես հիանում եմ Գվարդիոլայով, որովհետև նրա «Բարսելոնան» շատ ուժեղ թիմ էր:

Կարծում եմ, մենք շատ ընդհանուր բան ունենք: Մենք երկուսս էլ կիսապաշտպան ենք եղել, ինչպես և մարզիչների մեծ մասը: Մենք երկուսս էլ լավ տեխնիկա ենք ունեցել:

Իհարկե, ես երբեք չեմպիոն չեմ եղել, բայց շատ հետաքրքիր է այն, որ նույնիսկ միջին ֆուտբոլիստը կարող է լավ մարզիչ դառնալ:

Այո, մենք ուսումնասիրում ենք մրցակցին, բայց դրա վրա չենք ծախսում օրվա 24 ժամը, այլապես դա ինձ կխելագարեցներ»,- Ալլեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29