Վենգերը խոսել է «Բարսելոնային» կանգնեցնելու տարբերակների մասին
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի կատալոնական Բարսելոնայի հետ խաղի մասին:
Վենգերը նշել է, որ իրենց համար ամենաբարդն այն է, որ Մեսսին, Նեյմարը և Սուարեսը խաղընկերներին զգալու անհավանական հատկություն ունեն: Նրանց մոտ զգացվում է վառ արտահայտված թիմային ոգին:
«Կարծում եք՝ պատահակա՞ն է, որ Ռոնալդուն ասել էր, թե Մեսսին 11-մետրանոցը խաղարկել է, որպեսզի Սուարեսը դառնա լավագույն ռմբարկուն: Երբ դու, զոհաբերելով քո 300-րդ գոլը, փոխանցում ես կատարում խաղընկերոջդ, ուրեմն առկա է թիմային փայլուն խաղ:
Այս եռյակը հաճույք է ստանում միմյանց հետ խաղալիս»,- նշել է Վենգերը: Ըստ ֆրանսիացու՝ պետք է լավ վերլուծել «Բարսելոնայի» դեմ հակախաղը գտնելու համար:
«Պետք է լավ գործենք ամբողջ թիմով: Անհատապես նրա խաղացողների դժվար կլինի կանգնեցնել»,- եզրափակել է Վենգերը:
Սիրարփի Աղաբաբյան