Նա նշեց, որ լուսաթափանցելության նորմերը սահմանում են, որ առջևի դիմապակին պետք է լինի 75 տոկոս, վարորդի կողային ապակիները՝ 70 տոկոս, մնացած ապակիների թափանցելիությունը չի սահմանվում. «Այդ նորմերը մոտ են լրիվ թափանցիկ ապակիներին։ Առարկաների աղավաղում չի առաջանում այդ չափով թաղանթապատված ապակիներից»։
ԶԼՄ-ների միջոցով ստացանք ՀՀ քաղաքաշինության նախարարության արձագանքը․ «Ն. Սարգսյանը տվյալ շենքի քանդման թույլտվության հետ որևէ առնչություն չունի, ավելին՝ այդ մասին տեղեկացել է ԶԼՄ-ներից: Ինչ վերաբերում է ազգային պատկերասրահի քանդման վերաբերյալ պարբերաբար հնչող «ահազանգերին», բազմիցս ասվել է՝ նման հարց օրակարգում չկա և չի եղել: Դա այդ թեման բարձրացնողների հիվանդ երևակայության արդյունքն է»:
Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում պարետային ժամի դադարեցումից հետո առաջին անգամ փողոցներում արված լուսանակարները դաժան տեսարաններ են պատկերել:
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադիլ ալ-Ջուբեյրը հերքել է մեղադրանքները, թե մահապատժի ենթարկված շիա հայտնի քարոզիչ Նիմր ալ-Նիմրը եղել է աստվածաբան, ով առնչություն չի ունեցել ահաբեկչությանը: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է Ալ-Ջուբեյրը CNN-ին տված հարցազրույցում:
Հայկական կիբեր բանակը կոտրել է ադրբեջանական մեծ բլոգային պլատֆորմ և հրապարակել 16 հազար օգտատերերի տվյալներ:
«Արբեջանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը կարող է արձագանք ունենալ ղարաբաղյան հարցում։ Այս ճգնաժամում իրենք կարող են որոշում ընդունել` կոմպենսացնել պատերազմը, որպեսզի շեղեն ներքին լսարանի ուշադրությունը»:
Ամերիկյան իշխանությունների կողմից ազատ արձակված իրանցիները չեն ցանկացել վերադառնալ հայրենիք, հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաներին, որոնք ծանոթ են իրավիճակին:
Հաշվի առնելով դաշտում հնչող տարատեսակ թվերը, երբեմն դրանց հանիրավի շահարկումը որոշեցինք ներկայացնել ԶՈւ-երում 2015թ. գրանցված մահերը ըստ պատճառների: Տվյալները ամփոփված են հաշվի առնելով նաև քննության գործընթացները, հստակ որակումները և այլն:
Ի նկատի ունենալով ավտոկայանատեղիներում աշխատող քաղաքացիների աշխատատեղի խնդիրը՝ Գյումրու քաղաքապետարանը պատրաստակամ է նրանց ապահովել աշխատանքով: Ցանկություն հայտնողները կարող են դիմել Գյումրու քաղաքապետարան:
Հունվարի 19-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական բնակչության պաշտպանություն» խորագրով Անվտանգության խորհրդի բաց քննարկումը, որին ելույթով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի և ԼՂՀ-ի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ուռուցքաբանական ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպություններին և հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից, որպես մարդասիրական օգնություն, ստացված թանկարժեք հակաուռուցքային դեղեր` Ավաստին (բևացիզումաբ) լ-թ ն/ե 25մգ/մլ 4մլ և Վինորելբին լ-թ ն/ե 10մգ/մլ 1մլ:
Բնականաբար, դա մեզ համար նորություն էր: Երբ նրանք նման պայմաններ առաջ քաշեցին, մենք կտրականապես մեր անհամաձայնությունը հայտնեցինք, սակայն հանդիպմանը մեզ ուղիղ ասացին, որ Ռուսաստանը հնարավորություն ունի Հայաստանին գազ մատակարարել Իրանի միջոցով:
Ադրբեջանական հաքերները շարունակում են հունվարի 20֊ին նվիրված գործողությունները։ (Նախորդ հարձակկման ենթարկված կայքերի ցուցակը)։ Այս պահին ադրբեջանական պատկերները կայքերից հեռացված են, փաստացի, այս պահին ոչ մի դեսպանատան կայք չի աշխատում։
Հայտնի փաստաբան, հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) կպաշտպանի ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը, ով ներկայում ազատազրկված է, հայտնում է contact.az-ը:
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Չարսադդա քաղաքում զինյալները ներխուժել են համալսարանական մասնաշենք ու կրակ բացել ուսանողների ուղղությամբ, հայտնում է Express tribune-ը:
2015թ. Ֆրանսիայում մուսուլմանների դեմ ատելության հողի վրա գործած հանցագործությունների թիվն ավելացել է եռակի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հունվարի 19-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նրա կինը 3 տարի առաջ մահացել է, տղաներից մեկը Երեւանում, մյուսը հեռավոր արտերկրում է ապրում: Տղամարդը տարիներ շարունակ աշխատել է Նոյեմբերյանի անտառտնտեսությունում:
Հունվարի 20-ին, ժամը 02.22-ին ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Սարավան-Գորայք, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Նորաշեն ճանապարհահատվածները և Մեղրու լեռնանցքը:
Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը ամերիկյան կինոակադեմիայի անդամներին խնդրել է Լեոնարդո Դի Կապրիոյին «Օսկար» շնորհել «Փրկվածը» ֆիլմի համար, հայտնում է kp.ru-ն:
«Լիվերպուլի» նախկին մարզիչ Բրենդան Ռոջերսը գտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալն ընդունակ է այս մրցաշրջանում իր թիմին դարձնել Պրեմիեր լիգայի չեմպիոն:
Հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ Երկրագնդի վրա տեխնածին աղետն անխուսափելի է: Ըստ գիտնականի՝ այն տեղի կունենա մի քանի հազար տարի հետո, հայտնում է BBC-ն:
Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին կատակել է, որ ՖԻՖԱ-ն պետք է որակազրկի «Բարսելոնայի» հարձակողական եռյակին
Տարվա եղանակներից ձմեռը սիրելու պատճառներից մեկը մանդարինի առատությունն է: Փոքրիկ նարնջագույն մրգի հոտը կարելի է զգալ ամեն անկյունից:
Ջուրը միակ բուժումն է գլխացավերի, ցավերի, սրտանոթային խնդիրների, արթրիտի, տախիկարդիայի, ճարպակալության, բրոնխիտի, ասթմայի, երիկամների և միզուղիների վատ աշխատանքի, սրտխառնոցի, գաստրիտի, փորկապության, շաքարախտի, տեսողական խնդիրների, քաղցկեղի, ցիկլի խախտումների դեմ:
«Ես չեմ կարծում, որ նշանակություն ունի, թե ինչ մակարդակի վրա ես դու: Սպորտն ինքը նշանակություն ունի: Դա մեր կարիերան է, մեր աշխատանքը»,- ասել է Շարապովան, ում խոսքերն է մեջբերում Australian Open-ի պաշտոնական կայքը:
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնն ասել է, որ իր ակումբը կշարունակի պայքարը թոփ քառյակում տեղ գրավելու համար, ինչը Չեմպիոնների լիգայի մասնակցության իրավունք է տալիս:
Հունվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 35255 քաղաքացի: