Բաժիններ՝

Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Նեմցովի սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ

Ինտերպոլի գլխավոր քարտուղարը հետախուզում է հայտարարել ազգությամբ չեչեն Ռուսլան Մուխուդինովի նկատմամբ, ով մեղադրվում է Բորիս Նեմցովի սպանության մեջ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Նեմցովի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովը:

Նրա ունեցած տվյալներով՝ Մուխուդինովի հետախուզմամբ են զբաղվում ինչպես Ինտերպոլի ազգային բյուրոն ՌԴ-ում, այնպես էլ կազմակերպության գլխավոր քարտուղարությունը Լիոնում: Ինչպես նշել է պաշտպանը՝ կայքում դրա մասին ոչինչ գրված չէ, սակայն նրանք կաշխատեն, որ տեղեկատվությունը հրապարակվի:

«Մենք կարծում ենք, որ Մուխուդինովը սպանության հետ ամենաանմիջական կապն ունի, բայց նրա դերը գերագնահատել կամ թերագնահատել պետք չէ: Նա, ամենայն հավանականությամբ, կազմակերպիչն ու իրականացնողն է»,- ասել է Պրոխորովը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս