Ապրիլի 15-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Պեկին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Չինաստանի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ:
Սեֆիլյանը տեղեկացրեց, որ հանդիպման առաջարկ է արել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ նշելով, որ մարտական գործողությունների և ծրագրերի հստակ առաջարկ ունի. «Մենք ունենք ծրագիր, որն իրագործելով՝ շատ քիչ կորուստներով կարողանալու ենք ծնկի բերել հակառակորդին: Մինչ օրս, սակայն, նախարարից արձագանք չենք ստացել»:
Ահաբեկիչներն ականանետերից գնդակոծում են Հալեպի քրիստոնեական Միդան թաղամասը, որտեղ բնակվում են հայեր և քրիստոնյա արաբներ, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը դեպքի վայրից:
«Կատարվածը, իրոք, շատ մեծ հերոսություն էր։ Երիտասարդները, գտնվելով դիրքերում, հակառակորդն իրենցից տասն անգամ ավելի շատ լինելով հանդերձ, իրենց դիրքերը չեն լքում, փամփուշտները սպառվում են, բայց իրենց դիրքերը չեն լքում: Այսպիսի երևույթներ միշտ չէ, որ պատահում են։ Մեր ամբողջ հասարակական-քաղաքական գործունեությունը միտված պետք է լինի, որ այդ զոհողությունն իմաստավորվի»:
«Մենք լավ էինք խաղում պաշտպանությունում: Շատ բան թույլ չտվեցինք մրցակցին: Հակառակորդը հաճախ էր կորցնում գնդակը, և, եթե մենք մի քիչ ավելի սառնասիրտ գործեինք, ապա կորոշեինք խաղի արդյունքը շատ ավելի շուտ»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա «Ուղիղ կապի» ժամանակ, պատասխանելով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին հարցին, հայտարարել է, որ Ռուսաստանը խնդիրներ ունի միայն Թուրքիայի կոնկրետ քաղաքական գործիչների հետ, ում վարքագիծը Կրեմլը «ոչ ադեկվատ» է համարում:
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայի ուղղաթիռների անձնակազմերը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատարության 71-րդ տարեդարձի կապակցությամբ նախապատրաստվում են Երեւանում հանդիսավոր միջոցառումների շրջանակներում անցկացվելիք ավիաշոուին:
Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ ավարտվեց նրա կարճ, բայց պայծառ ու նվիրական կյանքի ուղին. մի ուղի, որն անջնջելի հետք է թողել Արցախի պատմության մեջ: Նրա դեմ արձակված կրակոցի պատճառն այդպես էլ մնացել է չպարզված, իսկ նրան սպանած գնդակը` չգտնված:
Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտը (TEM) նախազգուշացրել է Թուրքիայում և Բելգիայում պատրաստվող ահաբեկչական հարձակումների մասին, գրում է Hurriyet-ը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիսապետությամբ ապրիլի 14-ին Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի ապահովության և խաղաղության համար:
Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը, որի ընթացքում երկրի նախագահը կպատասխանի ՌԴ քաղաքացիների հարցերին: Հարցերը ՌԴ նախագահին կուղղվեն ստուդիայից, հեռախոսով և հաղորդագրությունների միջոցով:
Մանրամասները ճշտելու համար Միգրացիոն ծառայություն զանգարել 060-275-034 և և 060-275-024, իսկ ՀՀ առողջապահության նախարարություն ` 010-56-56-08 հեռախոսահամարներով։
Հինգշաբթի օրն ԱՄՆ Փասադենա քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հայաստա՛ն, իմ սե՛ր» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ցուցադրությունը կներառի նաև հարցուպատասխան ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Դիանա Անգելսոնի հետ, տեղեկացնում է latimes.com-ը:
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում երեկ հազարավոր մարդիկ են դուրս եկել բողոքի ակցիայի՝ ուղղված երկրի նախագահ Գեորգի Իվանովի դեմ, ով որոշել է համաներել անօրինական գաղտնալսման սկանդալի մասնակիցներին, հայտնում է korrespondent.net-ը:
Տեսահոլովակում, որն ուղարկվել է Նիգերիայի իշխանություններին, ցուցադրված են 15 սեւազգեստ աղջիկներ, որոնք իրենց ներկայացնում են որպես դպրոցից առեւանգված աշակերտուհիներ: Նրանցից ոմանց ճանաչել են ծնողները:
Թուրքիայի հարավարևելյան Հիլվան քաղաքի 5 բնակիչ է կալանավորվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
Հրադադարի կնքումը՝ թեկուզ կողմերի միջեւ բանավոր պայմանավորվածության մակարդակով, եւ դրա պահպանումը, որքան էլ այն փխրուն լինի, անշուշտ հարկավոր էր, սակայն ստացվամ է, որ ռուսական կողմը հայկական կողմից պահանջել է հրադադարի կիրառում ՝ կանխելով Ղարաբաղի կողմից առաջխաղացումը։ Այսինքն՝ Մոսկվան որոշակիորեն փրկել է Ալիեւին։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի վերջին այցը Մոսկվա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները զգում է Ռուսաստանի աջակցության և համագործակցության կարիքը միջազգային կարևորագույն խնդիրների լուծման համար: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի բիզնեսի և էկոնոմիկայի հարցերով առաջին տեղակալ Կուրտ Թոնգը ապրիլի 14-15-ը կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությանը:
Չինաստանն ու Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին են ներկայացրել բանաձև Սիրիայի տարածքում քիմիական զենքի կիրառման արգելքի մասին: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում, որը հղում է կատարում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին:
Գյումրեցի Կարենը քաջարի մարտիկ: Նոր պատերազմի նոր հերոսը: Կարեն Տուռզլակյան, նա մեկն է այն երեք հերոսից, ովքեր Արցախի երկնքում անօդաչու սարք խոցեցին:
ԱՄՆ-ի դատարանը Reuters ընկերության նախկին աշխատակից Մեթյու Քիզին դատապարտել է երկու տարվա ազատազրկման Anonymous խմբի ցանցահեններին օժանդակելու համար, որպեսզի մատչում ստանա Los Angeles Times թերթի կայքին և նյութում փոփոխություններ կատարի, հայտնում է korrespondent.net-ը:
Առաջնագծում կանգնած զինծառայողների ու կամավորների տրամադրություններին է ծանոթացել վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Հայտնի է դարձել, որ հանդիպումը տեղի է ունեցել Յըլդըզ պալատում և մամուլի համար փակ է եղել: Հանդիպումը տևել է մոտ 45 րոպե, հայտնում է Trend-ը:
Տեղական շատ լրատվամիջոցներ լայնորեն լուսաբանել են բողոքի ցույցը: Ուրուգվահայ երիտասարդական միությունները Ադրբեջանի ոճրագործությունները խստորեն դատապարտող հայտարարություն են ընթերցել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի մարտի 25-ի ԱԽ-6-Ե-8 և ԱԽ-6-Ե-9 որոշումներով ներկայացված եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները, որոնց անունները հայտարարվել են անցյալ ամիս, ներկայացրել են այն կազմակերպություններին, որոնց նրանք կցանկանային առաջադրել 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ու դրամաշնորհն ստացող կազմակերպությունների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին՝ Հայաստանում։
Վրաստանի Պոնիչալա գյուղում, որտեղ բնակվում են ադրբեջանցիներ, զինված հարձակում է տեղի ունեցել, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: