Բաժիններ՝

Լավրովը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ կքննարկի ԼՂ հիմնահարցը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 19-ին կհանդիպի իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ և կքննարկի Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Այդ մասին տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ կայքին:

«Բանակցությունների ընթացքում նախարարները կշարունակեն քննարկել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հարցը, կքննարկվի նաև առավել արդիական միջազգային խնդիրների կարգավորման ընթացքը, ներառյալ՝ Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում իրավիճակը»,- հայտնել են գերատեսչությունից:

ՌԴ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ «կապված Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնության ալիքի հետ, քննարկվելու են հետագա քայլերը, որոնք հարկավոր է համաձայնեցնել երկու երկրների արտգործնախարարությունների հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս