
Հորդանանը հետ է կանչում Իրանում իր դեսպանին

Հորդանանի կառավարությունը որոշում է կայացրել խորհրդատվությունների նպատակով հետ կանչել Իրանում իր դեսպան Աբդուլլա Աբու Ռումմանին: Պատճառը Թեհրանի միջամտությունն է Պարսից ծոցի արաբական երկրների ներքին գործերին, հայտնում է BBC-ն:
Հորդանանի ԶԼՄ-ների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ Մոմանիի խոսքով՝ Իրանի ներկայիս քաղաքականությունը կարող է ճգնաժամի հանգեցնել ու խորացնել տարածաշրջանի անկայունությունը:
Հորդանանցի նախարարը կոչ է արել Թեհրանին վստահություն ներշնչող հարաբերություններ կառուցել հարևան արաբական երկրների հետ: