
Թուրք երգչուհուն մեղադրում են Հայաստանի դրոշի գույներով հագուստ կրելու համար

«Եվրատեսիլ 2009»-ին Թուրքիան ներկայացրած թուրէ երգչուհի Հադիսեի զգեստը լուրջ դժգոհություն է առաջացրել թուրքերի և ադրբեջանցիների շրջանում. հեռուստադիտողները երգչուհու հագուստի գույները նմանեցրել են Հայաստանի դրոշին՝ եռագույնին։ Այս մասին գրում է թուրքական Sozcu կայքը։ Բազմաթիվ դժգոհությունների պատճառով երգչուհին ստիպված է եղել պատասխանել՝ ասելով. «Հնչած խոսքերի մեծ մասին չեմ էլ ցանկանում ուշադրություն դարձնել, բայց ուզում եմ, որ անհիմն մեղադրանք հնչեցնող փոքրոգիներն իմանան այս խոսքերը՝ անկիրթի հետ անկիրթ լինելու փոխարեն ավելի լավ է լռել։ Ի՞նչ է, դուք զբաղվելու այլ բան չունե՞ք: Իմ հագուստը մի մեկնաբանեք ձեր անմարդկային ու հիվանդ երևակայությամբ։ Բոլորին խաղաղ ու հանգիստ կյանք ու աշխարհ եմ մաղթում»:
https://www.youtube.com/watch?v=_ZoKYq6y-YU