
ԱՄՆ պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք

Իրանի պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը այսօր չհայտարարված այցով ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Պենտագոնի ղեկավարը Իրաքի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ քննարկելու է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Իրաքին ամերիկյան օգնության ավելացման, այդ թվում՝ Իրաք ամերիկացի զինծառայողների հավելյալ թվաքանակի ուղարկման հարցը:
ԱՄՆ պաշտպանության նախարարը հանդիպելու է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի ու երկրի պաշտպանության նախարար Խալեդ ալ-Օբեյդիի հետ:
Նրանք կքննարկեն վերջին հաջողությունների զարգացման փորձը, որը ձեռք են բերել Իրաքի անվտանգության ուժերը` վերջին շրջանում ԴԱԻՇ-ից նոր տարածքներ գրավելով: Որպես ԱՄՆ հնարավոր աջակցություն՝ քննարկվում է ամերիկյան ստորաբաժանումներ ուղարկելու հարցը:
«Երբ մենք խոսում ենք հավելյալ ուժերի և միջոցների մասին, սովորաբար դա նշանակում է հավելյալ զինծառայողների ոչ մեծ խմբաքանակ»,- Reuters-ը մեջբերել է ամերիկացի պաշտոնյայի խոսքերը: