Թուրքիայի քրդաբնակ Սիլվան քաղաքում քուրդ զինյալներ են սպանվել
Նվազագույնը 7 մարդ է սպանվել Թուրքիայի հարավարևելյան Սիլվան քաղաքի մերձակայքում մարտերի ժամանակ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի ադմինիստրացիայի տվյալով՝ 1 զինվոր ու 1 սպա է սպանվել «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության երիտասարդական թևի հետ բախումների ժամանակ: Վիրավորվել է նաև ևս 4 զինվոր, 1 ոստիկան վնասվածքներ է ստացել:
Դիարբեքիրի նահանգապետի ադմինիստրացիայի հայտարարության մեջ նշվում է, որ սպանվել է PKK-ի 5 զինյալ:
Մինչ այդ, տեղի ունեցող իրադարձություններին Twitter-ում անդրադարձել է տեղի խորհրդարանականներից մեկն ու Սիլվանի դեպքերը անվանել է «սպանդ», որն իրականացվում է տանկերի ու ուղղաթիռների օգնությամբ:
Նշվում է, որ 90 հազարանոց բնակչություն ունեցող քաղաքում զգացվում է ջրի, սննդի ու էլեկտրաէներգիայի սուր կարիք: