«Հարցն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է Մոսկվային ասեր՝ այո, ես պետք է մնամ, որպեսզի տեր կանգնեմ ԵՏՄ մտնելու մասին կայացրած միահեծան որոշմանը, իսկ մնալու մեխանիզմը սա է: Հասարակության մեջ նման պահանջ չկար, իսկ Դաշնակցությունը նույնիսկ չէր էլ երազում, որ իրեն հնարավորություն կընձեռնվի դուրս գալ ասպարեզ և տեր կանգնել 90-ական թվականների իր առաջարկություններին: Այսինքն՝ քաղաքական մոտիվացիան կարևոր է պարզելու համար ինչ հետևանքներ կունենա տվյալ քաղաքական նախաձեռնությունը»:
Նոյեմբերի 10-ին, ժամը 21.00-ին, 1963 թ. ծնված Սոնա Ա.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ տաքսու վարորդն օգտվելով Արին-Բերդի փողոցում ավտոմեքենայից մի քանի րոպեով դուրս գալու հանգամանքից` բացահայտ հափշտակելով ավտոմքենայում դրված իր պայուսակը, որի մեջ եղել է գումար, 3 բջջային հեռախոս և այլ իրեր, դիմել է փախուստի:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում ավարտվել է ռեստորանահյուրանոցային համալիրում հարսանեկան խնջույքի մասնակիցների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է թունավորման աղբյուրը. մատուցված որոշ աղցանների մեջ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ /S.aureus/ ինֆեկցիոն հարուցիչ հանդիսացող մանրէն:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն ուրախությամբ հայտնում է, որ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանն այսօր պատրաստակամություն է հայտնել 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Հեռուստամարաթոն 2015-ին, որի նպատակն է Արցախում 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելը:
«Եթե դու 30 տարի շարունակ աշխատում ես մի թատրոնում և դեռ մեծ ցանկությություն ունես աշխատանքդ շարունակելու նույն տեղում և, ասած պարոն Բաբայանի, դեռ ստեղծագործական փնտրտուքների մեջ ես, սա արդեն շատ բաների մասին է խոսում: Անձամբ ինձ համար սա մեծագույն երջանկություն է»:
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին իր աջակցությունն է հայտնել «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային, ում քննադատում են խաղի ժամանակ ցուցաբերած չափազանց ագրեսիվության համար:
Նոյեմբերի 11-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1994 թ. ծնված Սերգեյ Ռ.-ն, իսկ ձախ ձեռքի 1-ի մատի կտրած վերքով՝ 1990 թ. ծնված Լևոն Շ.-ն:
UWC Հայաստանի ազգային կոմիտեն հայտնում է, որ UWC համակարգում 2016-2018 թթ. ուսանելու համար ՀՀ քաղաքացիների հայտերը ընդունվելու են մինչեւ նոյեմբերի 17-ը ներառյալ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է եվրոպացիներին այն բանում, որ նրանք փակում են իրենց դռները փախստականների առաջ:
Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Ստեփանվանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ստեփանավանի Աշոտ Երկաթի մայրուղու թիվ 1 հասցեում գտնվող եկեղեցուց գողություն է կատարվել:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ադրբեջանցի քաղբանտարկյալ Արիֆ Յունուսին երեկ բանտից ազատելու հետ, հայտնում է Turan-ը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Այսօր Շանգալի պաշտպանության ուժերը եզդիական մյուս ջոկատների, քրդական ուժերի, ամերիկյան օդուժի օգնությամբ ազատագրեցին Իրաքի Եզդիաբնակ Շանգալ նահանգի կենտրոնը Շանգալ «Սինջար» քաղաքը, որի համար շնորհավորում եմ ամբողջ աշխարհի եզդիներին, Հայաստան աշխարհին, բոլոր նրանց ում համար թանկ է եղել եզդիների ճակատագիրը:
«Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագծի իրականացումը չի կորցնում դինամիկան, այն լիարժեքորեն համապատասխանում է Ռուսաստանի ու Թուրքիայի հետաքրքրություններին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մի շարք արդիական հարցերի, շոշափել միջազգային ահաբեկչության թեման։ Կարեն Միրզոյանը հիշեցրել է, որ ԼՂՀ-ն բախվել է այս խնդրին դեռևս 1991-1994 թթ․, երբ Ադրբեջանը խախտելով միջազգային իրավունքի նորմերը Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին է ներգրավել հազարավոր օտարերկրյա վարձկանների, այդ թվում՝ տարբեր ահաբեկչական խմբավորումներից։
Շունչս սկսեց կտրվել, երբ իմացա նրա հետ կատարվածի մասին: Կյանքից հեռացավ ընկերս, միակ ապավենս: Նրա մահը բազում հարցերի տեղիք է տվել: Գուցե Լևոնը, ինչպես մոգ Գաբին էր ասում, այն հաջո՞րդն է, ով պետք է սպանվեր Անի Մաջնունյանի մահից հետո: Արդեն երկար ժամանակ վախից չեմ կարողանում քնել:
Հայտնի գանգստեր Վինսենթ Ասարոն անմեղ է ճանաչվել Նյու Յորքի օդանավակայանի առանձնապես խոշոր չափերի հասնող գողության գործի շրջանակում, որը հիմք էր ծառայել ռեժիսոր Մարտին Սկորսեզեի համար՝ նկարահանելու իր «Փառավոր տղաները» (Goodfellas) ֆիլմը:
Յուրաքանչյուր երկիր, որը մասնակցում է Սինայի թերակղզում ռուսական А321 ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությանը, տվյալներ է ստացել բորտային ինքնագիրներից:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին: Համաձայն հրամանագրերի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքայիններ Միքայել Թորոսյանը եւ Վահե Վանոյանը հետմահու պարգեւատրվել են <> մեդալով։
Բաղդադում հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 18 մարդ, 40-ն ստացել են վնասվածքներ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությունում աղբյուրին:
Նոյեմբերի 12-ին, ժամը 19.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 1/4 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես», «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Օդի ջերմաստիճանը 14-ին, 15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 16-17-ին նույնքանով կբարձրանա:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, ուղևորային մաքսային հսկողության բաժնի և ԱԱԾ սահմանային զորքերի աշխատակիցների հետ, բացահայտեցին և կանխեցին հանրապետություն ապօրինի թմրամիջոց ներկրելու դեպք:
Ըստ նրա՝ այս փոփոխություններով ժողովրդի գերակշիռ մասը ներկայացված չի լինելու ապագա խորհրդարանում. «Մենք՝ մեծամասնությունս, ունենալու ենք կայուն փոքրամասնության կարգավիճակ, որովհետև համապատասխան քաղաքական ռեսուրսները չունենք, որպեսզի կայուն մեծամասնություն ձևավորենք»:
Մեծ Բրիտանիան առաջարկել է Թուրքիային 400 մլն եվրո՝ Սիրիայից եկող ներգաղթյալների հոսքը զսպելու համար, հայտնում է The Guardian-ը:
Ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը քննարկման է ներկայացրել 2 առանցքային հարց. առաջինը` օդային օրեսնդրության ընդունման անհրաժեշտությունը` որպես ավիացիայի ոլորտում պետական համապատասխան մարմինների կողմից առավել արդյունավետ աշխատելու մեխանիզմ` մասնավորապես կապված անվտանգության երաշխիքների, պատասխանատվության և բազմաթիվ այլ հարցերի հետ, երկրորդը` տեղական ավիափոխադրող կամ ավիափոխադրողներ ունենալու անհրաժեշտությունը:
Նոյեմբերի 9-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի ստորին հատվածի ծակած-կտրած վերքով և ազդոսկրի փակ կոտրվածքով բուժօգնության են տեղափոխվել 1995 թ. ծնված Հովհաննես Ղ.-ն և 1996 թ. ծնված Տիգրան Հ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի` Հովհաննես Ղ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նվազագույնը 7 նորածնի դի է հայտնաբերվել Գերմանիայի հարավային Վալլենֆելս քաղաքի մասնավոր տներից մեկում, հայտնում է տեղի ոստիկանությունը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: