Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը Սիրիայում ու Իրաքում քիմիական զենք է օգտագործում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպությունն ու Մերձավոր արևելքի մի շարք խմբավորումներ մատչում ունեն մի շարք թունավոր նյութերի, այդ թվում՝ իպրիտի:

«ԴԱԻՇ-ն ու Մերձավոր արևելքի մյուս արմատական խմբավորումները իսկապես մատչում են ձեռք բերել քիմիական զենքի արտադրության նյութերին ու տեխնոլոգիաներին ու սկսել են այն ավելի ակտիվորեն կիրառել Սիրիայում և Իրաքում: Եթե նախկինում խոսքը հիմնականում վերաբերում էր նրանց կողմից կենցաղային ու արդյունաբերական քլորի օգտագործմանը, ապա հիմա կա հաստատված տեղեկություն այն մասին, որ գործի են դրվել մարտական թունավոր նյութեր, մասնավորապես, իպրիտ «,- հայտարարել է Զախարովան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս