Ուկրաինան դադարեցնում է էլեկտրաէներգիայի ներկրումը Ռուսաստանից
Նոյեմբերի 13-ից Ուկրաինան կդադարեցնի Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներկրումը, հայտնում է TASS-ը:
«Այսօր, համաձայն հայտի, իրականացվում է 400 ՄՎՏ հզորությամբ էլեկտրաէներգիայի ներկրում: Վաղվա համար հայտ արդեն չի լինի»,- ասել է «Ուկրէներգո» ընկերության ներկայացուցիչը՝ հաստատելով, թե դա կնշանակի էլեկտրաէներգիայի ներկրման դադարեցում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նոյեմբերի 1-ից Ուկրաինան վերսկսել էր Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներկրումը:
Ուկրաինայի էներգետիկայի ու ածխի արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը հայտարարել է, որ Ուկրաինան կդադարեցնի վաղվանից Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներկրումը: