ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահները ելույթ են ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, որից տեղեկանում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում:
Ելույթները վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու այն խաղաղ ճանապարհով կարգավորելուն:
Հիշեցնենք, որ այս գրառումից ժամեր առաջ Ջեյմս Ուորլիքը տեղեկացրել էր նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Հանդիպմանը քննարկվել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: