
Գվարդիոլան Չեմպիոնների լիգայում տարավ 50-րդ հաղթանակը և նոր ռեկորդ սահմանեց

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի արտագնա խաղում «Բավարիայի» հաղթանակը Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ (2:0) թույլ տվեց մյունհենցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային սահմանել 2 ռեկորդ:
Իսպանացի մասնագետը տոնեց 50-րդ հաղթանակը Չեմպիոնների լիգայի շրջանակում: Դրան հասնելու համար նրան անհրաժեշտ եղավ ընդամենը 80 խաղ, ինչը հանդիսանում է համաշխարհային ռեկորդ: Նախորդ լավագույն արդյունքը պատկանում էր հոլանդացի Լուի Վան Գալին, ով 50-րդ հաղթանակը տարել էր 82-րդ խաղում: Լավագույն հնգյակի մեջ են մտնում նաև Ռաֆա Բենիտեսը (91), Ժոզե Մոուրինիոն (92) և Սըր Ալեքս Ֆերգյուսոնը (96):
Բացի այդ, «Բավարիան» Գվարդիոլայի ղեկավարությամբ հաղթեց 100-րդ անգամ բոլոր մրցաշարերի 132 հանդիպումներում: Աշխատելով «Բարսելոնայում»` Պեպը հասել էր 100-րդ հաղթանակին 139-րդ խաղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը