
«Պիկեն պարզապես նախանձում է «Ռեալին»». Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն համոզված է, որ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն նախանձում է «Արքայական ակումբին»: Ռոնալդուն խոսել է այս մասին Արքայական գավաթից դուրս մնալու կապակցությամբ Պիկեի թվիթերյան գրառմանն անդրադառնալիս:
«Պիկեն պարզապես նախանձում է «Ռեալին»: Բայց այդ ամենը որևէ մեկնաբանության արժանի չէ: Ես չեմ կարող անվճար գովազդել Պիկեին: Չեմ ուզում խոսել այդ մասին, դա ժամանակի անտեղի կորուստ է: Կան երևույթներ, որոնք արժանի չեն պատասխանի», – նշել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ որակազրկված ֆուտբոլիստի խաղացնելու համար Մադրիդի «Ռեալը» դուրս է մնացել Կոպա դել Ռեյի խաղարկությունից:
Սիրարփի Աղաբաբյան