Բաժիններ՝

Հայկական ոսկե զարդերը «JUNWEX Петербург» միջազգային ցուցահանդեսում ներկայացնում են ոլորտի արդի հնարավորությունները

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 3-7-ը հայկական 4 ընկերություններ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեր երկիրը կներկայացնեն «JUNWEX Петербург» 24-րդ միջազգային ամենամյա ոսկերչական մասնագիտացված ցուցահանդեսին:

«Ես սիլվեր», «Միտարիո գոլդ» ընկերությունները և «Դավթյան Դիզայն», «Երեմ Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատերերը կներկայացնեն իրենց արտադրանքը՝ ոսկյա զարդեր, արծաթյա սպասք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով հուշանվերներ, դասական և ժամանակակից թանկարժեք զարդեր:

«JUNWEX Петербург»-ը ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում ոսկերչական բնագավառում մեծ ճանաչում ունեցող միջոցառումներից է, որի հիմնական այցելուներն են առևտրային ցանցերի և ընկերությունների ներկայացուցիչներ, առաքիչներ, խոշոր գնորդներ: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 500 կազմակերպություն՝ ավելի քան 20 երկրից, իսկ այցելուների թիվը, ակնկալվում է, որ կանցնի 25 հազարը։

«Հզոր ավանդույթների և արդի տեխնոլոգիաների համադրման շնորհիվ հայկական ոսկերչությունն այսօր հաջողությամբ մրցակցում է աշխարհի լավագույն երկրները ներկայացնող արտադրատեսակների հետ: Այն մեր երկրի կառավարության համար տնտեսության գերակա ուղղություն է, և Հայաստանի զարգացման հիմնադրամն ամեն կերպ փորձում է աջակցել տեղական ընկերություններին՝ նոր շուկաների ձեռքբերման և միջազգային ասպարեզում հայկական ոսկերչությունն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիրր տնօրեն Արման Խաչատրյանը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս