
Պելեգրինին ցանկանում է մնալ Անգլիայի Պրեմիեր լիգայում

Խեսուս Մարտինեսը՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի գործակալը, մեկնաբանել է «Վալենսիայի» կողմից չիլիացուն հրավիրելու հնարավորության մասին լուրերը:
«Պելեգրինին պատրաստ է լսել յուրաքանչյուր առաջարկություն՝ ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդից» և «Չելսիից»: Նա կքննի իրավիճակը և կորոշի, թե որ թիմն է ցանկանում գլխավորել: Հիմա նա պատրաստի տարբերակներ չունի:
Մանուելը ցանկանում է մնալ ԱՊԼ-ում: Նա արդեն 3 տարի Անգլիայում է, և այստեղ նրան շատ է դուր գալիս:
Նա աշխատել է «Վալենսիայից» 40 կմ հեռավորության վրա, երբ գլխավորում էր «Վիլյառեալը», ապրել է այդ քաղաքում, գիտի և սիրում է այն: Նա պատրաստ է յուրաքանչյուր մարտահրավերի:
Մենք խոսում ենք նախագծերի մասին, այլ ոչ այն մասին՝ արդյոք ակումբը ուժե՞ղ է, թե՞ թույլ: Ո՞վ կարող է ժխտել, որ «Ռեալը» հիասքանչ ակումբ է: Բայց ամեն ինչ այդքան հեքիաթային չի լինում, երբ դու գտնվում ես նրա ներսում»,- ասել է Մարտինեսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը