Բաժիններ՝

ԱՄՆ-ի պետպարտքը գերազանցել է 19 տրիլիոն դոլարի սահմանագիծը

ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես հաստատել է պետպարտքի չափը, որը կազմել է 19 տրիլիոն դոլար: Համաձայն ԱՄՆ ֆինանսների նախարարության վերջին տվյալների՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան հատել է այդ սահմանագիծը անցած շաբաթվա վերջին, գրում է The Washington Times-ը:

Անցած ուրբաթ օրվա դրությամբ պարտքը հավասար է եղել 19,013 տրլն դոլարի: Դրանցից 13,7 տրլն-ը կազմում է այսպես կոչված public debt-ը, որի պարտատերերը մասնավոր անձինք են, ինչպես նաև տեղական ու օտարերկրյա կորպորացիաները: Մնացած մասը կազմում են ներքին պետական փոխառությունները:

Հոդվածում նշվում է, ԱՄՆ նախագահ Օբաման պաշտոնն ստանձնել էր 10,6 տրլն պարտքով ու Սպիտակ տունը ղեկավարելու ընթացքում պարտքի ծավալն ավելացրել է ավելի քան 8 տրլն դոլարով:

Ընդ որում՝ ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչությունում նախազգուշացրել են, որ պարտքը շարունակելու է ավելանալ:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մեկնաբանել են նոր տվյալները՝ դրանք հայտարարելով ներկայիս նախագահական թիմի ծախսատար քաղաքականության արդյունք:

Սպիտակ տունը հերքել է մեղադրանքները՝ նշելով, որ պարտքի չափի ներկայիս ավելացումը հանրապետական նախագահների ժամանակվա բյուջեի ուռճացման հետևանք է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29