Բաժիններ՝

Յայա Տուրեն կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»

Ըստ Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկի՝ կիսապաշտպանը չի պատրաստվում խաղալ կատալոնացու ղեկավարությամբ:

«Կարծում եմ՝ Յայան կհեռանա ակումբից: Բայց մինչ այդ, հուսով եմ, նա կհաղթի առաջնությունը և բոլոր գավաթները: Դա նույնիսկ հարց չէ, նա դո՞ւր է գալիս Պեպին, թե՞ ոչ: Հասկանո՞ւմ եք, այդպիսին է կյանքը:

Պեպը կարող է զանգահարել Տուրեին և խոսել նրա հետ, ասել. «Ես քեզ հետ եմ», կամ՝ «Ես քեզ հետ չեմ»: Յայան բացեց դուռը նրանց համար, ով աշխատել էր «Բարսելոնայում»: Յայան եկավ այնտեղ, որտեղ փոփոխությունները պարտադիր էին:

Նա չի վախենում: Բայց «Բարսելոնայից» բոլորը գալիս են «Մանչեսթեր Սիթի»: Յայան առանց Գվարդիոլայի հաղթել է ամեն ինչ Անգլիայում: Կհաղթի՞ արդյոք Գվարդիոլան` առանց Յայայի»,- ասել է Սելյուկը The Sun-ին տված հարցազրույցում:

Պեպ Գվարդիոլան կգլխավորի «Մանչեսթեր Սիթին» 2016թ. ամռանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս