Երևանի քաղաքապետարանը բնակարան է հատկացվել Լուսիկ Ագուլեցուն

Երևանի ավագանին փետրվարի 9-ին գումարած նիստում միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է բնակարան հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին:

Նիստում, հաշվի առնելով հանգամանքը, որ գեղանկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Լուսիկ Ագուլեցին իր սեփական տունը վերածել է թանգարանի և մինչ օրս նրա ընտանիքը բնակվում է նույն այդ տարածքում, միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է Ագուլեցու ընտանիքի կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը որպես թանգարան օգտագործելու ժամանակահատվածում բնակվելու համար վերջինիս ևս անհատույց օգտագործման&nb sp; իրավունքով տրամադրել բնակարան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29