Հայաստանի առաջատար բուհերը՝ միջազգային վարկանիշավորմամբ
                                    «Վեբոմետրիքս» միջազգային ընկերությունը (Webometrics Ranking of World Universities) հրապարակել է բուհական համաշխարհային վարկանշային նոր աղյուսակը:
Համացանցումներ կայացվածությամբ բուհական վարկանիշավորում իրականացնող «Վեբոմետրիքսի» (www.webometrics.info/en/Europe/Armenia)՝ վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհը ԵՊՀ-ն է: Ավելին՝ 2015 թ.-ի համեմատ՝ ԵՊՀ-ն իր դիրքերը բարելավել է շուրջ 200 հորիզոնականով՝ 2510-ից հայտնվելով 2314-րդ տեղում:
Ընդհանուր առմամբ` ՀՀ-ից ցուցակում հայտնվել են 37 բուհ կամ կրթական ծառայություններ իրականացնող գիտական հիմնարկ:
Ստորև ներկայացնում ենք «Վեբոմետրիքսում» ընդգրկված հայաստանյան բուհերի առաջին տասնյակը՝
- Երևանի պետական համալսարան` 2314 (Եվրոպայում՝ 810-րդ՝ նախորդ տարվա 879-ի փոխարեն)
 - Հայաստանի ամերիկյան համալարան՝ 3887
 - Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան՝ 5355
 - Երևանի պետական բժշկական համալսարան՝ 9233
 - Հայկական պետական մանկավարժական համալսարան՝ 9864
 - Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան՝ 10104
 - Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ 10606
 - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 11199
 - Երևանի գեղարվեստի ակադեմիա՝ 11608
 - Հայաստանում ֆրանսիական համալսարան՝ 13327
 
Բուհերի վարկանիշը ձևավորվում է տարբեր չափորոշիչներով, այդ թվում կայքի ծավալների, գիտակրթական նյութերով հագեցվածության, արտաքին հղումների և միջազգային հեղինակավոր ամսագրերում հրատարակված աշխատությունների քանակի ցուցանիշների համադրմամբ:
Նշված բոլոր չափորոշիչներով էլ ԵՊՀ-ն, նախորդ տարվա համեմատ, առաջընթաց է գրանցել:

 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    