Կինն ընկել է թիվ 23 երթուղու ավտոբուսից իջնելիս
                                    Փետրվարի 8-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 57-ամյա կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Աբովյան փողոցում թիվ 23 երթուղու ավտոբուսից ընթացքի ժամանակ իջնելիս վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    