
Սեյրան Օհանյանը պարգևատրեց

«Ուսանողության հայրենասիրական դաստիարակության, բանակ-բուհ կապերի ամրապնդման համար, ինչպես նաև ԶՈՒ կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմին ու ուսանողներին խրախուսելու նպատակով» նախարարը պարգևատրեց պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների և ուսանողների: Պատվոգրով պարգևատրվեցին ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Արմեն Սիմոնյանն ու ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Վարդուհի Հարությունյանը:
«Դրաստամատ Կանայան» մեդալ՝ Պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյան:
«Գարեգին Նժդեհ» մեդալ՝ Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Արման Եղիազարյան:
«Վազգեն Սարգսյան» մեդալ՝ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյան:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ պարգևատրվեց զորատեսակների խորհրդանշական նվերով: