
«Ռեալի» նախագահը վստահ չէ, որ Ռոնալդուն լավագույնն է թիմում

Պերեսը ներկա է գտնվել բիզնես-ֆորումներից մեկում և շփվել է գործարար էլիտայի ներկայացուցիչների հետ, որոնք «սերուցքայինների» նախագահին հարցեր են տվել Կրիշտիանուի մասին:
Բիզնեսմեններից մեկն ասել է Ֆլորենտինոյին. «Դու չես կարող վաճառել Ռոնալդուին, որովհետև նա «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստն է»:
Ըստ AS-ի տեղեկության՝ Պերեսը պատասխանել է. «Այո, բայց Բեյլը գոլ է խփում տուգանայինից, իսկ Կրիշտիանուն` ոչ»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ակումբի նախագահի և Ռոնալդուի միջև արդեն այն ջերմ հարաբերությունները չեն, որոնք կային առաջ: Անհամաձայնությունն առաջացել է ֆուտբոլիստի՝ «Ռեալից» դուրս ապագայի մասին խոսքերից հետո, ինչը զայրացրել է Պերեսին, ով այդ պահին չէր պատրաստվում վաճառել Կրիշտիանուին:
Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2018թ. ամառը:
Իսպանիայի առաջնության 23 հանդիպումներում 31-ամյա հարձակվողը դարձել է 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը