
General Motors-ը 473 000 ավտոմոբիլ է հետ կանչում

ԱՄՆ-ի General Motors ավտոմոբիլային կոնցեռնը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի շուկայից 473 հազար ավտոմոբլների հետկանչման մասին՝ արգելակային համակարգի թերության պատճառով: Այս մասին ասված է ավտոարտադրողի տարածած հայտարարության մեջ:
Հետկանչումը վերաբերում է Chevrolet Silverado HD եւ GMC Sierra HD պիկապներին, ինչպես նաեւ 2015 եւ 2016 մոդելային թվականների Chevrolet Tahoe արտաճանապարհայիններին, որոնք վաճառվել են Միացյալ Նահանգների եւ Կանադայի տարածքում:
Հիշյալ ավտոմոբիլներում հայտնաբերված գործարանային անսարքության հետեւանքով արգելակի ոտնակը կարող է դադարել գործել պատշաճ կերպով, այդ թվում չարձագանքել սեղմմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: