Բաժիններ՝

Դավութօղլուն ՄԱԿ-ին ու ԱՄՆ-ին մեղադրել է կեղծավորության մեջ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի մի շարք պաշտոնյաների մեղադրել է երկակի ստանդարտների կիրառման մեջ: Քաղաքական գործչի կարծիքով՝ վերջիններս չեն մեղադրում Ռուսաստանին ռմբակոծությունների հետևանքով փախստականների նոր ալիքի ստեղծման մեջ, սակայն Թուրքիայից պահանջում են բացել սահմանները ներգաղթյալների առաջ: Այդ մասին հայտնում է BBC-ն:

«Որոշ շրջանակներ մատն էլ չեն շարժի, որ կասեցնեն սիրիական ճգնաժամը: Ռուսական ռմբակոծությունները հարուցում են փախստականների նոր հոսքեր, ու ոչ ոչ չի համարձակվում ասել ռուսներին, որ նրանք պարտավոր են դադարեցնել»,- ասել է Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում «արյան ծովեր» է թափում՝ աջակցելով սիրիացի քրդերին, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:
ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ի մի շարք անդամներ սիրիացի քրդերին համարում են ամենակարևոր ուժերից մեկը, որոնք ի վիճակի են կռվել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս