
Կարլ Լագերֆելդը զգեստներ կկարի օպերայի երգիչների համար

Ֆրանսիայի Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը զգեստներ կկարի օպերային երգիչների համար: Դիզայները կոստյումներ կստեղծի Փարիզի Բաստիլի օպերայի Brahms-SchՓnberg Quartet ներկայացման համար:
Լագերֆելդը խոստացել Է զգեստների դիզայնը կատարել Վիեննական սեցեսիոնի ոգով: Իր ծրագրի այլ մանրամասներ նա առայժմ չի հայտնել: Առաջնախաղը նախատեսված Է հուլիսի սկզբին:
Կարլ Լագերֆելդը գերմանացի մոդելագործ եւ լուսանկարիչ Է: 1974 թվականին հիմնել Է Karl Lagerfeld Impression սեփական առեւտրանիշը, համագործակցել Է Chloռ, Krizia, Charles Jourdan եւ Fendi ապրանքանիշերի հետ, 1983 թվականին դարձել Է Ֆրանսիայի Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրենը: