Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը փետրվարի 26-ին ընդունել է բեռլինյան հայտնի «Հերթի» կառավարման դպրոցում Միջազգային համագործակցության գերմանական ընկերության կողմից կազմակերպված Հարավային Կոկվասի հանրային և պետական կառավարման ոլորտի իրավաբանների համար նախատեսված դասընթացներին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած երիտասարդ իրավաբաններին:
Տեսանյութը ուղեկցվում էր «Բիթլզ» խմբի հայտնի «Blackbird» հիթով:
Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Արսենալին» (3:2), իսկ «Չելսին»` «Սաութհեմփթոնին» (2:1):
ՀՀ ԿԳՆ ենթակայության դպրոցների տնօրենները ևս ստացել են համապատասխան հանձնարարականներ:
Մոսկվայի իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել դայակի ինքնությունը, ով կասկածվում է 4-ամյա Նաստյա Մ-ին գլխատելու մեջ: Աղբյուրների խոսքով՝ երեխայի նկատմամբ հաշվեհարդար է տեսել 39-ամյա Գյուլչեխրա Բոբոկուլովան, հայտնում է LifeNews-ը:
ՄԱԿ-ը մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ օգնություն կհասցնի պաշարված սիրիական քաղաքների 154 հազար բնակչի:
Ըստ հիմնադրամի տարածած հաղորդագրության՝ առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ:
Մոսկվայում փոքրիկ երեխայի դաժան սպանության կասկածանքով կին է ձերբակալվել, հայտնում է BBC-ն:
Կալեում փախստականների ճամբար, որը հայտնի է որպես «Ջունգլի», ժամանել են սարքերով զինված աշխատակիցներ ու սկսել են քանդել շինությունները, հայտնում է BBC-ն:
Հենց այս պահին ծառեր են հատվում Թամանյան արձանի դիմացի «Սանտա Ֆե» սրճարանի շրջակայքում, որտեղ թափով բետոնապատվում է այգու տարածքը:
Ունենալով Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության թույլտվությունը՝ «իրականացնել ծառերի էտման, ձեւավորման, երիտասարդացման աշխատանքներ», հայտնում եմ, որ նշված ծառերը բավարար ամրություն չունեին, առկա էր տապալման ու մարդկանց վնասելու վտանգ, դրանց ճյուղերը կախված էին, որոշները՝ ջարդված,եւ սրճարանի տարածքի բացօթյա հատվածում բարեկարգման որևէ աշխատանք հնարավոր չէր իրականացնել՝ առանց այդ երկու ծառերը հատելու:
Սաուդյան Արաբիայի հյուսիսում 20 երկրի զինված ուժեր անցկացբում են լայնածավալ զորավարժություններ, հայտնում է BBC-ն:
«Ձեր քաղաքականության պատճառով միայն վերջին մի քանի ամսվա ընթացքում հազարավոր մարդկանց մահվան պատճառ եք դարձել: Հավաքվել ենք այստեղ ցույց տալու, որ այս քաղաքականությունը ոչ ոքի չի վախեցրել: Նրանք ցանկանում են ասել, թե «Սրանք ռուսների հետ համագործակցող հայերի նման են: Ինչ հայերին արեցինք 1915 թվականին, նույնն էլ ձեզ ենք անելու»: Սա ոչ այլ ինչ է, քան մահվան քաղաքականություն»,- նշել է Դեմիրթաշը:
Լավագույն հնգյակը գլխավորում է Նեյմարը՝ 8.52 միավորով: Երկրորդ հորիզոնականում Լիոնել Մեսսին է 8.32 միավորով: Երրորդ եւ Չորրորդ հորիզոնականներում են, համապատասխանաբար, Զլատան Իբրահիմովիչը՝ 8.17 եւ Գարեթ Բեյլը՝ 8.14 միավորներով:
Չինաստանի Հայնանի նահանգի բնակիչներից մեկը դանակով հարձակվել է երեխաների վրա եւ վիրավորել նրանցից հինգին: Այս մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում հրշեջ հաշվարկների մասնակցությամբ ուսումնական հավաքներ են սկսվել «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձր լեռնային զորափորձարաններում:
Երեկ` փետրվարի 28-ին Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում հուղարկավորել են գյուղի 30-ամյա բնակչուհու: Նա մի շաբաթ առաջ ինքնասպան է եղել Ռուսաստանի Սոչի քաղաքում:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security-Dream ընկերությունը, թե ինչպես է փետրվարի 25-ին Բելինսկի փողոցում 39-ամյա Անժելա Մկրտչյանը Mercedes-ով վրաերթի ենթարկում փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն` 26-ամյա Մարիամ Նալբանդյանին:
Սկսվել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական այցը Ադրբեջան, հայտնում է APA գործակալությունը:
Բաղդադում կիրակի որոտացած 2 պայթյունների հետևանքով զոհվել է 70 մարդ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկանությունում ու բժշկական հաստատություններում իր աղբյուրներին:
Նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի և ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:
Հանդիպմանն արծարծվել են երկու հայկական հանրապետությունների քաղաքական ուժերի միջեւ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Փետրվարի 29-ին Բաքու է ժամանել ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը, հայտնում է «ԱզերԹաջը»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Թուրքիայի խորհրդարանում կռիվ է ծագել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչների ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների միջև:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ուղևորվել է Բաքու՝ մասնակցելու «Հարավային գազային միջանցքի» խորհրդի նիստին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Փետրվարի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
ԵՄ երկրները պետք է միասին գործեն միգրացիոն ճգնաժամի լուծման համար, վստահ է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Իմ առաջնային պարտքն այն է, որ Եվրոպան գտնի միասնակյան ուղի»,- հայտարարել է Մերկելը երեկ ARD հեռուստաընկերության եթերում՝ Աննե Վիլի թոք-շուի ժամանակ:
Փետրվարի 29-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակով փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոչ վարակիչ հիվանդությունները Հայաստանում զանգվածային տարածում ունեն և բնակչության մահացության պատճառների կառուցվածքում դրանք կազմում են մոտ 90%. արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը` երկրորդ տեղում են չարորակ նորագոյացությունները, այնուհետև մարսողական օրգանների հիվանդությունները և շաքարային դիաբետը: