
Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում է

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների ցանկում Դորտմունդի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է Եվրոպայում լավա գույնների ցանկը կազմել է Whoscored.com կայքը: «Հոֆենհայմ»-ի դեմ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո Մխիթարյանի միջին գնահատականը հասել է 7.98-ի:
Լավագույն հնգյակը գլխավորում է Նեյմարը՝ 8.52 միավորով: Երկրորդ հորիզոնականում Լիոնել Մեսսին է 8.32 միավորով: Երրորդ եւ Չորրորդ հորիզոնականներում են, համապատասխանաբար, Զլատան Իբրահիմովիչը՝ 8.17 եւ Գարեթ Բեյլը՝ 8.14 միավորներով:
Կայքը Մխիթարյանին ներառել է նաեւ Բունդեսլիգայի փետրվարի վերջին շաբաթվա խորհրդանշական հավաքականում: Կայքի գնահատմամբ` հայազգի ֆուտբոլիստի գնահատականն այստեղ ամենաբարձրն է՝ 8,8 միավոր:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 37 խաղի՝ դառնալով 19 գոլի եւ 19 գոլային փոխանցման հեղինակ: