Հայաստանի լեռներում հավաքներ են սկսվել ռուսական ռազմակայանի հրշեջ հաշվարկների մասնակցությամբ

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում հրշեջ հաշվարկների մասնակցությամբ ուսումնական հավաքներ են սկսվել «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում:

Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, այդ հավաքներին կմասնակցեն հարյուրից ավելի զինծառայողներ եւ շուրջ 20 միավոր հատուկ ռազմական տեխնիկա: Պարապմունքները կանցկացվեն ծովի մակերեւույթից 1,5-2 հազար մետր բարձրության վրա, կտրուկ փոփոխվող կլիմայական պայմաններում, քամու ուգին պոռթկումների առկայությամբ, որոնք վայրկյանում հասնում են ավելի քան 15 մետրի:

«Հրշեջ հաշվարկների պատրաստության հիմնական խնդիրները նպատակամղված են հրշեջ-տեխնիկական սպառազինության ու ռազմական տեխնիկայի, ձեռքի պարագաների, փրկարար սարքերի եւ պաշտպանության անհատական միջոցների ուսուցմանն ու օգտագործմանը»,- նշվում Է հաղորդագրության մեջ: Ուսուցման ընթացքում զինծառայողները կծանոթանան հրշեջ հաշվարկների տարբեր նմուշների հանդերձանքին, կկատարեն ռազմական օբյեկտներում հրդեհների բռնկման պայմանական օջախների վերացման նորմատիվները:
Ռուսական ռազմակայանի հրշեջ հաշվարկների մասնակցությամբ հավաքներն անցկացվում են տարին երկու անգամ:

Տեսանյութեր

Լրահոս