![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի ու ԵԽ-ի միջև համագործակցությունը գտնվում է լավ մակարդակի. ԵԽԽՎ նախագահ
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/140307_src.jpg)
Փետրվարի 29-ին Բաքու է ժամանել ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը, հայտնում է «ԱզերԹաջը»:
«Ադրբեջանի ու Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունը գտնվում է լավ մակարդակի»,- Բաքվի օդանավակայանում հայտարարել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը:
Վերջինս Բաքու է ժամանել պաշտոնական այցով:
Ագրամունտը հայտնել է, որ Ադրբեջան այցի ընթացքում նախատեսված են իր հանդիպումները Միլի մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ:
Ագրամունտը ԵԽԽՎ նախագահ էր ընտրվել Ստրասբուրգի ձմեռային նստաշրջանի ժամանակ: Այդ պաշտոնում իսպանացի պատգամավորը փոխարինել է Անն Բրասերին: Ագրամունտը 2010-2015թթ. Եղել է Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող։