
Էդուարդ Շարմազանովը կհանդիպի ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ ՄԽՎ) կից անվտանգության ոլորտի և նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի և ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին:
Նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի և ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: