
Կախա Կալաձեն ուղևորվել է Ադրբեջան

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ուղևորվել է Բաքու՝ մասնակցելու «Հարավային գազային միջանցքի» խորհրդի նիստին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հանդիպմանը քննարկվելու է «Շահ Դենիզ» նախագծի երկրորդ փուլի ընթացքը, ինչպես նաև Տրանսանատոլիական գազատարի ու Տրանսադրիատիկ գազատարի նախագծերը, որտեղ Վրաստանը ռազմավարական դեր է կատարում:
Տվյալ նախագծի շրջանակում Վրաստանում կներդրվի 2 մլրդ դոլար, ու 2019 թվականից երկիրը կկարողանա ստանալ բնական գազի հավելյալ ծավալներ էժան գնով:
Նիստը բացելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Դրան կմասնակցեն Ադրբեջանի ու Թուրքիայի էներգետիկայի նախարարները, ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: