
Չինաստանում տղամարդը դանակահարել է 5 երեխաների

Չինաստանի Հայնանի նահանգի բնակիչներից մեկը դանակով հարձակվել է երեխաների վրա եւ վիրավորել նրանցից հինգին: Այս մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Հայկոու քաղաքի տարրական դպրոցում պարապմունքների ավարտից հետո: Անհայտ մի մեկը հարձակվել է այն պահին, երբ երեխաները գտնվում էին ուսումնական հաստատության մերձակայքում:
Նախնական տվյալներով՝ հարձակումը կատարել է մոտավորապես 40 տարեկան մի տղամարդ: Նա ձերբակալված է:
Տուժած աղջիկներից մեկի առողջական վիճակը գնահատվում է օրհասական:
Հարձակման պատճառները հայտնի չեն: Ոստիկանությունը պարզում էպատահածի հանգամանքները:
Լուսանկարը` AP