
Բաղդադում պայթյունները 70 մարդու կյանք են խլել

Բաղդադում կիրակի որոտացած 2 պայթյունների հետևանքով զոհվել է 70 մարդ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկանությունում ու բժշկական հաստատություններում իր աղբյուրներին:
Գործակալության տեղեկություններով՝ ավելի քան 100 մարդ ստացել է վնասվածք:
2 մահապարտները մոտոցիկլետների վրա գործի են դրել պայթուցիկ սարքեր Մադինատ-Էս-Սադր շրջանի շուկայում, որտեղ հիմնականում ապրում են շիաներ, հայտնում է AP-ն:
Հաղորդվում է, որ պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը: