
Ազատամուտցի 30-ամյա կինը Սոչիում ինքնասպան է եղել

tesankyun.am-ը գրում է. Երեկ` փետրվարի 28-ին Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում հուղարկավորել են գյուղի 30-ամյա բնակչուհու: Նա մի շաբաթ առաջ ինքնասպան է եղել Ռուսաստանի Սոչի քաղաքում: Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը հայտնել է, որ կինն ամուսնալուծված էր, ուներ 2 եւ 4 տարեկան աղջիկներ: Գյուղապետն ասել է, որ կինը Սոչիում աշխատում էր: Նրա նախկին ամուսինը Ազատամուտ է տեղափոխել իր փոքրահասակ աղջիկներին: