Ամենաշատը ես ոգեշնչվեցի ֆիլմի պատմությունից, այն ցավից, որ զգացին թե’ գլխավոր դերակատար Աբգարը, թե’ իր Ադրբեջանցի ընկեր Իբրահիմն իր ընտանիքի հետ: Շատ հուզիչ էր իրար հետ մեծացած 2 հոգու ընկերությունը, ովքեր միասին դաստիարակել էին երեխաներին, իսկ հիմա բաժանվել են պատերազմի անջրպետով:
Հայաստանի ՏՀՏ ոլորտում ներգրավված մասնագետների գերակշիռ մեծամասնությունը արական սեռի ներկայացուցիչներն են՝ 63 տոկոս, կանայք՝ համապատասխանաբար 37 տոկոս: Ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտի կին աշխատողների թիվը 2014թ.-ի համեմատ ավելացել է 2 տոկոսով:
ԱՄՆ-ը չի ճանաչում քրդական ինքնավարությունը, որը երեկ հռչակվել է Սիրիայի հյուսիսում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հայտնում է «Ռոսբալտը»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, սաստիկ քամիներ են Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում:
Օդի ջերմաստիճանը արձանագրող բազմաթիվ կայանների տվյալներով գիշերը ժամը երեքից մինչեւ առավոտյան 7-ը Արարատյան դաշտում ջերմաստիճանը բացասական է եղել, իսկ ժամը 4-5-ը ընկած հատվածում այն եղել է մինուս 5.6 աստիճան: Սա բավարար է, որպեսզի ծիրանենին ցրտահարվի, եւ այսպիսի ջերմաստիճանի դեպքում նույնիսկ այգիների ծխահարությունը եւ ինտենսիվ ոռոգումը շոշափելի արդյունքներ տալ չեն կարող:
Մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերիցմեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացելՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հովհաննես Ռազմիկի Հարությունյանը:
Գործի հետ կապված մի շարք անուններ են տրվել, եւնա չի Էլ հերքում, որ ճանաչում է խմբի երեք անդամներին՝ տերտերին, լրագրողին եւ Արթուր Վարդանյանին, բայց խնդիրը նրանում է կայանում, որ փորձում են պարզել, թե ինչպես են նրանք իրար ճանաչում, ծանոթություն ասելով՝ ինչ է նշանակում բարեւ տալ, գնալ, զրուցել… Գործի հետ կապված քննչական գործընթացներ են, գնում են, մենք էլ փորձում ենք դրանք բերել այնպիսի տեսքի, որ երեւա, թե ինչ է իրականում տեղի ունեցել։
«Ժողովուրդ»-ը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին խնդրել էր մեկնաբանել «Հայկական վերածնունդ» հասարակական կազմակերպության Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի կառույցների ներկայացուցիչների կողմից այս տարվա մարտի 9-ին իրեն հասցեագրած նամակում բարձրացված խնդիրները:
Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում կատարված օրենսդրական փոփոխություններն առաջին հերթին դաշտ են բացում վերականգնվող էներգետիկայի զարգացման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ էնեգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: «Այս փոփոխություններով արևային էներգետիկան ազատվում է բոլոր տեսակի հարկերից, լիցենզիայից ու տուրքերից մինչև 150 կՎտ հզորության դեպքում: Հողմային էներգետիկան ևս հարկերից կազատվի […]
Պարզվում է՝ «Ժառանգությունում» կրկին աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։ Օմբուդսմեն չդարձած Զարուհի Փոստանջյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում Հրազդանի ընտրություններում ՀԱԿ-ի և «Ժառանգության» պահվածքին, երբ վերջիններս հանձնաժողովներում իրենց տեղերը չեն տալիս «Քաղաքացիական պայմանագրին»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի նախընտրական արշավում Ռուսաստանի թեման դարձել է գլխավոր քննարկվող հարցերից մեկը:
Արարատի մարզի Մասիս քաղաքի Գործարանային փողոցի մոտակայքում բախվել են գնացքը և մարդատար ավտոմեքենան, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Corsa» մակնիշի 08 ՕS 644 ( վարորդ՝ Հ. Հ., ծնվ.1950 թ), «Mercedes G280» մակնիշի 76 DD 766 (վարորդ՝ Հ. Գ., ծնվ.1987 թ.), «Mercedes S600» 52 PՕ 555 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն:
Միջուկային ահաբեկչությունը ԱՄՆ ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքն է, կարծում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմիլլերը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պետքարտուղարության պաշտոնյան այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի սենատի լսումների ժամանակ: Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում կանցկացվի միջուկային անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողովը:
Մեկ շաբաթ է, Սերժ Սարգսյանը վոյաժների մեջ է՝ Մոսկվա, Հունաստան, Կիպրոս, երեկ արդեն Բրյուսելում էր, որտեղ մասնակցում էր ԵԺԿ գագաթնաժողովին, իսկ մոտ օրերս կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու միջուկային անվտանգության գագաթնաժողովին։
XX դարի ամենահայտնի ֆրանսուհիներից մեկը՝ դիզայներ Կոկո Շանելը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է գերմանական հետախուզության գործակալ: Դա պարզվել է այն բանից հետո, երբ մարտի 16-ին հրապարակվել են այն ժամանակվա հատուկ ծառայությունների արխիվային փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան:
TAG Heuer-ը շվեյցարական ընկերություն է, որը թողարկում է հեղինակավոր ձեռքի ժամացույցներ, ժամանակաչափեր, սմարթֆոններ եւ ակնոցներ: Այն մտնում է պերճանքի առարկաների արտադրությամբ զբաղվող LVMH հոլդինգի մեջ: Տարբեր ժամանակներում ընկերության հետ համագործակցել են Սթիվ Մաքքուինը, Կրիշտիանու Ռոնալդուն, Ումա Թուրմանը, Լյուիս Հեմիլթոնը եւ Բրեդ Փիթը:
Համացանցում հայտնվել է «Սպանել փողհարին» ֆիլմի նոր թրեյլերը, որը պատմում է ջազային երաժիշտ Մայլզ Դեւիսի բուռն կյանքի մասին:
Twitter, DigitasLBi եւ Plume Labs of Paris ընկերությունները համաձայնություն են ձեռք բերել Լոնդոնում օդի աղտոտման մակարդակի մոնիթորինգի համար աղավնիներ օգտագործելու համատեղ նախագծի շուրջը: Թռչուններին կհագցնեն Համացանցին միացված հատուկ ուսապարկեր, որոնք տվյալներ կհաղորդեն մթնոլորտի վիճակի վերաբերյալ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 11.00-16.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ և 8-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Ես ուսանող եմ ու տանը մեկ անգամ եմ հաց ուտում, օգտվում եմ բուհիս ճաշարանից: Կարելի՞ է, որ Մեծ Պահքի 40 օրվա փոխարեն ամառային արձակուրդներին 40 օր պահք պահեմ:
Կիտրոնի օգտակար և բուժիչ հատկանիշների մասին գիտեն բոլորը: Երբևէ լսե՞լ եք կիտրոնով սուրճի մասին:
Ամերիկացի Զաք Հիմսելը YouTube-ում տեղավորել է 30 վայրկյան տեւողությամբ timelapse տեսահոլովակը (տեսանյութ, որն ստեղծվել է մի շարք լուսանկարներից, որոնք երկար ժամանակի ընթացքում արվել են անշարժ կամ սահուն շարժվող խցիկով), որում տեղավորել են Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանի ի մի քանի ժամվա աշխատանքը:
Այսպես` մանկապարտեզները հացի մեկ կգ-ի մրցույթի նախահաշվային գին ներկայացրել են 270-280 դրամ, շահել են, սակայն, 264 դրամով, հացը համայնքապատկան բոլոր մանկապարտեզները ստանում եւ մինչեւ տարեվերջ ստանալու են 264 դրամով:
Յուրաքանչյուր յուղ հզոր հակաբորբոքային, վերականգնող և մաքրող հատկանիշներ ունի: Եվ հենց այս հատկանիշների շնորհիվ էլ մաշկի ծակոտիները բացվում են և մաքրվում: Հրաժեշտ տվեք համառ սև կետերին:
Ոստիկանության հատուկ միջոցառման ընթացքում հայտնաբերված տասնյակ ավտոմեքենաների վարորդները հաշվառված են եղել նարկոլոգիական կենտրոնում:
Մեծ Պահքի ընթացքում ո՞ր օրերին կարելի է ձուկ ուտել:
Շիրակի մարզի մի շարք համայնքներում չի լուծվում խմելու ջրի խնդիրը: Որոշ համայնքներում ջրագծերն են հին, որոշներում դրանք ընդհանրապես բացակայում են: