Բաժիններ՝

Միասնական ու հաջողակ Վրաստանը պետք է վճռորոշ դեր խաղա Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման գործում. Քերի

Միասնական ու հաջողակ Վրաստանը պետք է վճռորոշ դեր խաղա Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման գործում: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկություններով՝ Քերին նշել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Վրաստանի ջանքերը՝ ուղղված երկրի տնտեսության զարգացմանը:

Քերին ևս մեկ անգամ հավաստիացրել է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի նկատմամբ ու հայտարարել է, որ ԱՄՆ-ը հաստատակամորեն աջակցում է Վրաստանի ձգտմանը ու նրա ջանքերին, որոնք նախատեսում են սերտ ինտեգրում ԱՄՆ-ին ու Եվրոպային:

Հիշեցնենք, որ Վրաստանի ԱԳՆ ղեկավարը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու իշխանության մյուս ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակում Ջանելիձեն կհանդիպի նաև առաջատար գիտական կենտրոնների ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս