Քերիի այցի հիմնական թեման լինելու է Սիրիան. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Ռուսաստան կատարելիք այցի հիմնական թեման դառնալու է Սիրիան, հայտնում է Interfax-ը:
«Իհարկե, այցի հիմնական թեման, որը մենք մշակում ենք, նվիրված է լինելու Սիրիային»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Խոսում է Մոսկվան» ծրագրի եթերում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Քերին ծրագրում է աշխատանքային այց կատարել Մոսկվա հաջորղ շաբաթ: Bloomberg-ն ու AP-ն գրում են, թե ԱՄՆ պետքարտուղարը գնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ՝ խոսելու Սիրիայի ու ռուսական կոնտինգենտի դուրսբերման մասին:
Ավելի ուշ, ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտնել է, որ Քերին նաև կխոսի Ուկրաինայից, մինսկյան համաձայնագրերից ու Նադեժդա Սավչենկոյի մասին: