Նիկոլ Փաշինյանը գրություն է ուղարկել Լևոն Զուրաբյանին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան գրություն է ուղարկլ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին: Գրությունը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը: Գրության մեջ նշված է.

«Պարոն Զուրաբյան, ՀՀ Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածը սահմանում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում մեկական անդամ նշանակում է Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: Ինչպես տեղյակ եք, Հայ ազգային կոնգրես նախընտրական դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Սասուն Միքայելյանը մտադիր է համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել ս/թ ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք ընտրություններում:

Հաշվի առնելով, որ՝

  • Հայ ազգային կոնգրեսը ոչ թե կուսակցության, այլ կուսակցությունների դաշինքների կողմից ձեւավորված խմբակցություն է
  • անուրանալի է Հայ ազգային կոնգրես նախընտրական դաշինքի համամասնական ցուցակի 13-րդ համարը հանդիսացող Սասուն Միքայելյանի
  • դերը Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ձեւավորման գործում
  • Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ հանդիսացող պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը կողմ են այդ որոշմանը

Միջնորդում եմ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կազմակերպման համար ձեւավորվող թվով 28 ընտրական տեղամասերում (25-րդ ընտրատարածք) Հայ ազգային կոնգրես խմբակցության կողմից հանձնաժողովի անդամ նշանակել Սասուն Միքայելյանի կողմից առաջադրված անձանց, ովքեր ունեն ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու համար անհրաժեշտ որակավորում եւ դա հավաստող վկայականներ (ցուցակը կցվում է` առդիր 1 էջ):

Կանխավ շնորհակալություն
Նիկոլ Փաշինյան»։

Տեսանյութեր

Լրահոս