Հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով:
«Կարծում եմ՝ խոսքն արդարադատությունից խուսափելու մասին է, որովհետև որևէ նոր բան, ինչը երեկ հնչեցվել էր, չկար։ Ինչ երեկ հնչեցվել է, հայտնի էր դեռևս միջնորդությունը տալու ժամանակ, այնուհետև դեկտեմբերի 28-ի քննության ժամանակ, և, համապատասխանաբար, եթե դատարանը կարծում էր, որ դրանք ինչ-որ ձևով խոչընդոտում են իր անկախությանը, և դա կարող է անաչառ դիտորդի մոտ առաջացնել ինչ-որ խնդիրներ, ապա կարող էր դեկտեմբերի 26-ին, այնուհետև 28-ին ինքնաբացարկ հայտնել և չհետաձգել մինչև այսօր»,- ասաց փաստաբանը։
Կառավարության որոշմամբ ՀՀ-ն որպես նվիրատվություն կընդունի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Բագրևանդ փողոցի հ․ 74 հասցեում գտնվող Երևան համայնքին սեփականություն հանդիսացող 135.720.000 դրամ կադաստրային արժեք ունեցող 3 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
«Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպը չպետք է քաղաքականացնել, կապել ՀԱՊԿ-ի հետ: Այս երկրում հաճախ են նման վեճեր լինում, հետևաբար՝ այստեղ ինչ-որ ծուղակ տեսնելը զարմանալի է: Վերջին տարիներին շատ հայեր են Ղազախստանում որպես բիզնեսմեն կայացել, չպետք է այդ հողը քանդենք մեր ձեռքերով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանում դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Երկրպագուների «Առաջին հայկական ճակատի» կողմից անցած տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ժողովուրդ օրաթերթ խմբագրություն» ՍՊ ընկերության լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն պնդում է, որ երկրում «Տամիֆլյու» հակավիրուսային պատրաստուկի եւ բժշկական դիմակների պակասություն չկա։
Իրանը պլանավորում է առաջիկա շաբաթներին երկու արբանյակ արձակել սեփական արտադրության հրթիռակիրներով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կշարունակի պաշտոնավարել:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացրած հայցի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը համոզված է՝ ադրբեջանցիների հետ հնարավոր չէ խաղաղ բանակցել, քանի դեռ հասարակությունը չի փոխվել:
Միլիարդատեր Թոմ Սթեյերը, որն առնվազն 20 մլն դոլար է ծախսել, փորձելով հասնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկմանը, հայտարարել է, որ 2020 թվականի ընտրությունների ընթացքում չի մասնակցելու Սպիտակ տան համար պայքարին:
Պոլսո Հայոց պատրիարքարանի բակում տեղադրվել են նոր խաչքարեր, որոնք տարվել էին Հայաստանից:
Եմենում առնվազն հինգ զինծառայող է զոհվել երկրի հարավի Լահջի նահանգում ռազմաբազայի վրա հուսիների անօդաչու թռչող սարքի գրոհի հետեւանքով:
Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին առաջին անգամ մանդատները հանձնում է ոչ թե ԿԸՀ նախագահը, այլ ընտրողները, որոնք ընտրվել են պատահականության սկզբունքով՝ համակարգչային վիճակահանությամբ: Մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:
Հաշվի առնելով ՀՔԾ-ի անդրադարձը Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին, նաև այս հարցի վերաբերյալ հետագա հնարավոր շահարկումներից խուսափելու նպատակով հարկ ենք համարում հակիրճ և մատչելի կերպով ներկայացնել ստեղծված իրավիճակը:
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, գործընկերներիս` Արման Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և Սամվել Ֆարմանյանի հետ միասին հիմնադրել ենք «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն և Թերթ.am-ի, «Արմնյուզի» ու «Լավ Ռադիոյի» մեր գործընկերների հետ ամեն ինչ անելու ենք հայկական մեդիադաշտում նոր խոսք բերելու, նոր մշակույթ ձևավորելու համար:
Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը գլխավորում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի աղյուսակը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին հանձնարարեց քայլեր ձեռնարկել կենդանատեսակների ապօրինի որսը բացառելու ուղղությամբ:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս։
Ֆրանսիան Սիրիայից իր զորքերը դուրս կբերի այն ժամանակ, երբ քաղաքական լուծում կգտնվի:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Երևանի քաղաքապետին ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
Հունվարի 10-ին, ժամը 09:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաքսի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաջող մասնակցություն ունեցավ Իսպանիայում կայացած շախմատային մրցաշարում:
Գերմանիայի երեք օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել անվտանգության ծառայության աշխատողների գործադուլի կապակցությամբ:
Գանձապետարանի աշխատողների ազգային արհմիությունը (National Treasury Employees Union) հունվարի 9-ին դատի է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ երկրի ֆեդերալ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով:
Սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանը կոչ է անում ծնողներին՝ վարակված երեխաներին չտանել դպրոցներ և մանկապարտեզներ:
Կառավարության նիստը՝ ուղիղ
Հաջորդ օրն իսկ` հունվարի 3-ին, Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը և ՀՀ կառավարությանն առաջադրել հետևյալ հարցերը։