Հակոբ Արշակյանը նշանակվելու է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կշարունակի պաշտոնավարել:
Այս մասին Արշակյանը նշեց կառավարությունում լրագրողների հետ կայացած զրույցում: «Իմ պաշտոնավարման շարունակության վերաբերյալ քննարկում եղել է, կշարունակեմ պաշտոնավարել»,– ասաց նա:
Ինչ վերաբերում է նախարարությունների օպտիմալացմանը և ՏԿՏՏ նախարարության անվան փոփոխությանը, Հակոբ Արշակյանն ասաց, որ նախարարությունը միտված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը զարգացնելուն: «Թե դա հետո ինչպես կօգտագործվի, երկրորդ հարցն է: Մենք կունենանք Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն, որը զբաղվելու է ՀՀ-ում մտքի արտադրանքը առևտրայնացնելով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ աշխատում են նախարարության անվան մեջ չներառել ռազմարդյունաբերություն բառը, որպեսզի խոչընդոտներ չունենան միջազգային գործընկերների հետ աշխատելիս: «Այսպիսով, մենք ունենալու ենք բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը: