
Աննա Սարգսյանը գլխավորում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի աղյուսակը

Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը գլխավորում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի աղյուսակը:
Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որին մասնակցում է 10 շախմատիստ, այդ թվում՝ 3 գրոսմայստեր, 2 միջազգային վարպետ, 2 ՖԻԴԵ-ի վարպետ և 1 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: Շրջանային մրցաշարի մասնակիցների թվում է նաև Վրաստանի հնգակի չեմպիոն Զուրաբ Ստուրուան:
Խաղացված 2 տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, ով տոնել է 2 հաղթանակ: Առաջատարից կեսական միավորով ետ է մնում 4 շախմատիստ՝ գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանը, Արման Միքայելյանը, միջազգային վարպետ Կլեմենտի Սիչովը և ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը: